Թուրքիայի «Optimar» հետազոտությունների կենտրոնը հրապարակել է հունիսի 23-ին Ստամբուլում կայանալիք ընտրությունների վերաբերյալ կատարված հանրային հարցումների արդյունքները:
Ըստ սոցհարցման արդյունքների՝ երկրում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն 4 միավորով առաջ է իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) թեկնածու Բինալի Յըլդըրըմից: