Հայաստան 

Արցախի նախագահը Տող գյուղում հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին Հադրութի շրջանի Տող գյուղում հանդիպում է ունեցել Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) մի խումբ ուսանողների հետ: Երկրի ղեկավարն ուսանողների հետ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ներհայկական կապերին վերաբերող խնդիրներ, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:


Բակո Սահակյանը կարեւորել է Երեւանի պետական համալսարանի եւ այլ բուհերի ուսանողների հաճախակի այցելություններն Արցախ՝ այն պահանջված համարելով հայրենիքն ավելի լավ ճանաչելու, նոր ընկերական կապեր հաստատելու տեսանկյունից:

 

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից