Այսօր՝ մայիսի 28-ին նախորդ ու ներկա իշխանության ներկայացուցիչներն Ապարանում տոնել են Բաշ-Ապարանի հերոսամարտում տարած հաղթանակի 101-րդ ամյակը:
Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ում ուղեկցել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը ու նախկին պատգամավոր, հիմա արդեն գործարար Սամվել Ալեքսանյանը:
Ավինյանի հարևանությամբ Ալեքսանյանի և Հովսեփյանի ներկայությունը չի վիրպել որևէ մեկի աչքից: Ավինյանը հայտնվել է խիստը քննադատությունների թիրախում նույնիսկ իշխանության կողմնակիցների կողմից: Եթե որոշներն աչք են փակում Ալեքսանյանի ներկայության վրա, Հովսեփյանի մասով այլ կարծիք գրեթե չկա:
