Այսօր՝ մայիսի 28-ին նախորդ ու ներկա իշխանության ներկայացուցիչներն Ապարանում տոնել են Բաշ-Ապարանի հերոսամարտում տարած հաղթանակի 101-րդ ամյակը:
Այստեղ էր նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը: Լրագրողների հետ զրույցում նա հրաժարվել է խոսել Մարտի 1-ի մասին, չի ասել՝ հարցաքննվել է արդյո՞ք, թե՝ ոչ՝ միայն հայտարարելով, որ իր տեղակալը փամփուշտներ չի փոխել:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Վահագն Հարությունյանին, ում մեղադրանք է առաջադրվել: