Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի որոշումը՝ քաղաքացիությունն իրեն վերադարձնելու մասին:
«Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Զելենսկիին: Փառք Ուկրաինային»,- գրել է Սաակաշվիլին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերադարձրել է Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը: Համապատասխան հրամանագիրը Զելենսկին ստորագրել է այսօր՝ մայիսի 28-ին: