Միջազգային Հասարակություն 

Հայտնի հաղորդավարուհին խոստովանել է, որ ենթարկվել է սեռական ոտնձգության

Հեռուստահաղորդավարուհի և երկիծաբան Էլեն Ջեներիսը հայտարարել է, որ փոքր տարիքում ենթարկվել է սեռական ոտնձգության իր խորթ հոր կողմից։ Նա այդ մասին առաջին անգամ կիսվել է Դեվիդ Լիտերմանի շոուի ընթացքում («My Next Guest Needs No Introduction», «Իմ հաջորդ հյուրը ներկայացման կարիք չունի»)։ Հաղորդումը եթերում կհայտնվի մայիսի 31-ին, բայց հաղորդման մանրամասներն արդեն հայտնի են դարձել «Entertainment Weekly»-ին։

Ջեներիսի խոսքերով, երբ իր մոր մոտ ամուսնությունից անմիջապես հետո կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել, իր խորթ հայրն օգտագերծելով այդ պատրվակը, իբրև ստուգելու քաղցկեղի առկայությունը սեռական ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ։

Երբ տղամարդը հերթական անգամ փորձել է մոտենալ իրեն, նա փախչել է պատուհանից։ Ջեներիսը նշել է, որ տարիներ շարունակ թաքցրել է այդ փաստը մորից, բայց երբ խոստովանել  է այդ մասին, մայրը չի հավատացել իր խոսքերին։ Այդ դեպքերից միայն 18 տարի անց, մայրն ընդունել է իր սխալը։

Ջեներիսը զղջում է, որ երկար տարիներ թաքցրել է այդ փաստը, և հույս հայտնում, որ իր խոստովանությունը կօգնի նրանց, ովքեր նույնպես ենթարկվել են սեռական ոտնձգությունների։

Հավելենք, որ Էլեն Ջեներիսն ամերիկյան շուկայում ամենապահանջված և հայտնի հեռուստահաղորդավարուհիներից է։ Նրա «Էլեն Ջեներիսի շոուն», որտեղ հյուրընկալվում են ամենահայտնի աստղերը։

Նույն շարքից