Համացանցում հրապարակված տեսանյութը ցնցել է որոշ օգտատերերի, որտեղ կրասնադարյան մարզիչ Ելենա Ռադիոնովան նորածին երեխային մարզում է լողավազանում:
Կադրերում երևում է, թե ինչպես է կինը երեխային ընկղմում ջրի մեջ և դա կրկնում է մի քանի անգամ։ Այնուհետև մարզիչը սկսում է պտտել երեխային ջրի տակ։ Սակայն այս պրոցեդուրաներին հաճախող երեխաներին ծնողները չեն կիսում օգտատերերի կարծիքները՝ նշելով, որ Ռադիոնովայի մոտ երեխաներին բերում են շատ փոքր տարիքից․ «Իմ երեխայի մոտ կա պարանոցի մի փոքր ծռություն, նաև հիպերտոնիա: Այս խնդիրները չորս ամսում լուծվել են պրոցեդուրաների շնորհիվ»,-ասել է չորս ամսական երեխայի մայրը:
Ինքը Ռադիոնովան այս մեթոդը չի համարում վտանգավոր երեխաների համար։ Մարզչի խոսքերով, դեռ ոչ մեկ չի բողոքել, իսկ քննադատողները դա մրցակիցներն են․ «Արդեն գիտականորեն ապացուցված է, որ երեխան ջրի տակ չի շնչում և նրան կարելի է հանգիստ ընկղմել ջրի մեջ։ Երեխաների մոտ բնությունից տրված ունակություն կա, երբ նրանք կարողանում են ջրի տակ պահել շնչառությունը, պարզապես դուրս են հանում լեզուն և փակում են բերանը։ Մաքսմիմում նրանք կարող են ջուր կուլ տալ»,-համոզված է Ռադիոնովան։