Հայաստան 

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը այցելել էր ՊՆ

analitik.am

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 31-ին ընդունեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակությանը:


Շնորհավորելով պարոն Հ. Սալբերին` պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ Եվրամիության ներկայացուցչի առաքելությունը կնպաստի հարավկովկասյան տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը եւ տարածաշրջանային համագործակցության խթանմանը:


Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ Սեյրան Օհանյանը ներկայացրեց շփման գծում տիրող իրավիճակը` Եվրամիության պատվիրակի ուշադրությունը հրավիրելով հակամարտող կողմերի միջեւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման եւ միջազգային հանրության ջանքերը սպառազինությունների վերահսկման խնդիրներին սեւեռելու անհրաժեշտության վրա:


Հերբերթ Սալբերին իր հերթին նշեց, որ Եվրամիությունը միանշանակ ընդունում է ԼՂ հակամարտության լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը, սակայն պատրաստակամ է ուժերի ներածին չափով ներդրում կատարել խաղաղ կարգավորման հասնելու գործում:

Նույն շարքից