«Գահերի խաղը» ֆիլմի աստղ Քիթ Հարինգթոնը սերիալի եզրափակիչ մասի էկրան բարձրանալուց հետո հայտնվել է վերականգնողական կլինիկայում: Այս մասին հայտնում է Page Six-ը:
Մի քանի աղբյուրների փոխանցմամբ, 32-ամյա դերասանը կլինիկայում պայքարում է գերհոգնածության, սթրեսի և ալկոհոլից կախվածության դեմ:
Քիթի կինը՝ Ռոուզ Լեսլին, ով ևս նկարահանվել է վերոնշյալ սերիալում, ամուսնու կողքն է:
Հավելենք, որ Prive-Swiss կլինիկայում մեկ ամիս բուժվելն արժե 120 հազար դոլար: