Հայաստան 

Բակո Սահակյանը գյուղատնտեսական խնդիրներին նվիրված խորրդակցություն է անցկացրել

analitik.am

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին: Խորհրդակցության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել բերքահավաքի եւ բնական աղետներից տուժած տարածքների հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու գործընթացներին:

 

 

Համապատասխան տեղեկատվություններով հանդես են եկել գյուղատնտեսության նախարարը եւ շրջվարչակազմերի ղեկավարները:

 

Կարեւորելով բերքահավաքի անկորուստ իրականացումը, բնական աղետների հետեւանքների հնարավորինս արագ վերացումն ու փոխհատուցման տրամադրումը՝ Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին` դրանք պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

 

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից