Լուսավոր Հայաստան խմբակցությունն առաջարկում է հատուկ պաշտպանության ենթակա անձանց՝ ԱԺ նախագահ, վարչապետ, ՀՀ նախագահ, արարողակարգային ծախսերը, կեցության, սննդի, տրանսպորտային և այլ նմանատիպ ծախսերը դարձնել թափանցիկ: ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ Հայաստանում հենց այդպես է եղել, սակայն 2017 թվականից հետո այդ ծախսերը դարձել են գաղտնի:
ԼՀԿ-ի այս նախագիծը բացասական եզրակցություն է ստացել կառավարությունում և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանն ԱԺ նիստում ևս մեկ անգամ հնչեցրեց հանձնաժողովի կարծիքը՝ վերահաստատելով բացասական եզրակացությունը:
Իմ քայլում կարծում են, որ վերոնշյալ ծախսերի թափանցիկ դարձնելը սպառնալիք կլինի Հայաստանի բարձրագույն իշխանությանը: Այս տեսակետն անհասկանալի է ԼՀԿ-ի համար, քանի որ մինչև 2017 թվականն բոլոր այդ ծախսերը թափանցիկ են եղել:
Քվեարկության արդյունքում հարցն օրակարգ չմտավ:
Պողոսյանը նաև ասաց, որ ցանկանում էր Գևորգ Գորգիսյանի վարքը դարձնել էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա, սակայն դա չի անի, քանի որ այլևս չի ցանկանում անդրադառնալ վերջինիս վարքին:
Հիշեցնենք, որ հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ Գորգիսյանը հայտարարել էր, որ քֆուր կանի: