Հայաստան 

ԱԻ նախարարը Լոռու մարզում

analitik.am

Շուտով կբացվի Լոռու ճգնաժամային կառավարման կենտրոնը

 

Հուլիսի 30-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հերթական աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ 

Այցի ընթացքում նախարար Երիցյանը եղավ Վանաձորում գտնվող Լոռու մարզային փրկարարական վարչության նոր, ամբողջությամբ վերանորգված վարչական շենքում, որտեղ տեղակայված է նաև մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը։

Նախարարը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ շրջեց շենքի բոլոր սենյակներում, ծանոթացավ կատարված աշխատանքներին: Շենքում վերանորոգման և կահավորման, ՃԿԿ-ի տեխնիկական հագեցվածության աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։ Շատ շուտով տեղի կունենա մարզային ՃԿԿ-ի պաշտոնական բացումը։

Տարվա սկզբին Արտակարգ իրավիճակների նախարարություն կատարած այցի ժամանակ ՀՀ Նախագահը որպես առանցքային խնդիր առանձնացրել էր մարզային կառույցների ստեղծման միջոցով ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի գործունեության ընդլայնումը և ապակենտրոնացումը։ Այսօր հանրապետության բոլոր մարզերում իրականացվում են ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման աշխատանքներ։ 

Նույն շարքից