Հայաստան Քաղաքական 

Լարված զրույց՝ Իմ քայլի և ԼՀԿ-ի պատգամավորների միջև

Այսօր՝ մայիսի 29-ին, խորհրդարանական մեծամասնությունը մերժեց Հայաստանի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը թափանցիկ դարձնելու մասին ԼՀԿ-ի նախագիծն ԱԺ օրակարգ ներառելուն:

ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ խոսքն այն նախագծի մասին է, որով չեղյալ են համարվելու այն փոփոխությունները, որոնց ԵԼՔ դաշինքը դեմ է քվեարկել, երբ դրանք կատարվել են. «Ես զարմանում եմ, որ այն մանիպուլյացիաները, որքոնք եղան, որից հետո պարզաբանում մտցվեց, որից հետո վարչապետն ասաց, որ գրոտեսկ է արել ու ներողություն է խնդրեց, եթե որևէ խնդիր կա, Դուք շարունակում եք պնդել այդ մանիպուլյացիոն փաստարկները: Նախագիծն անվտանգության առումով խնդիր չի առաջացնում: Այն թափանցիկություն է ապահովում: Ես կրկնում եմ, որ ընդդիմությունը ժամանակին քննադատել է այդ փոփոխությունը: Առաջարկում ենք փոխածը նորից փոխել»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով Իմ քայլին:

ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանն իր հերթին հայտարարեց, որ իշխանությունները նախագիծը մերժում են, քանի որ հիմա իրենք են իշխանության գլուխ կանգնած ու իրենց համար հենց այդպես է նպատակահարմար: Սամսոնյանին նաև դուր չեկավ այն, որ Իմ քայլից Արփի Դավոյանը կոչ էր արել Մարուքյանին չվկայակոչել ԵԼՔ դաշինքի ժամանակ տեղի ունեցածը՝ նշելով, որ ահագին բան է փոխվել. «Մարուքյանը ԵԼՔ դաշինքի առաջնորդն էր, առաջին համար և դաշինքի մասին փաստեր կվկայակոչի երբ ցանկանա ու որքան ցանկանա»:

Իմ քայլը խմբակցությունից Արփի Դավոյանն իր հերթին հայտարարեց, որ բոլորն են հիշում, թե ով է եղել ԵԼՔ-ի առաջին համարն ու ինչ եղավ ԵԼՔ-ի հետ 2018 թվականին. «Մենք հիշում ենք բոլորի բոլոր ճանապարհները»:

Նույն շարքից