Հասարակություն 

Մեծ մարդ եմ. Ալեն Սիմոնյանը «ստիպեց» խորհրդարանին մի լավ ծիծաղել

Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Նիստն անցնում է ինչպես լարված բանավեճերով, այնպես էլ զավեշտներով:

Մտքերի փոխանակման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, հայտնելով, որ գրանցվել է 4 մարդ, ձայն տվեց Մարգարիտա Խանդանյանին, ով ավելի ուշ պարզվեց, որ Սարգիս Խանդանյանն է՝ Իմ քայլից:

Սիմոնյան, զգալով, որ սխալվել է, կատակեց, որ մեծ մարդ է, տեսողության հետ կարող է խնդիր ունենալ:

Սա օգնեց խորհրդարանին ծիծաղել և թուլացնել լարվածությունը, որը կար մինչ այդ մի քանի հարցի քննարկման արդյունքում:

Նույն շարքից