Ազգային ժոդղովի մոտ լարված իրավիճակ է: Այստեղ բողոքի ակցիա են անում բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները, ովքեր բողոքում են օրենքի նախագծի դեմ, որը վերաբերում է գազալցակայաններում գտնվող խաղային ապարատներին:
Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան, հանդիպում են պահանջում ԱԺ ղեկավարության հետ և չեն պատրաստվում բացել փողոցը, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել:
Այստեղ կան նաև մեծ թվով ոստիկաններ, որոնց դեռ չի հաջողվում համոզել ցուցարարներին բացել պողոտան: