Հայաստան 

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական դիվերսանտներից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հրապարակել է հուլիսի 31-ին ադրբեջանական կողմի հերթական անհաջող դիվերսիոն գործողության իրեղեն ապացույցները: «Ի պատասխան հուլիսի 31-ին մեր կողմից տարածած հաղորդագրությունների, ադրբեջանական կողմը հանդես է եկել հարձակման փաստի կտրուկ հերքումով: Ի պատասխան վերոնշյալի և ի լրումն մեր կողմից տարածված հաղորդագրությունների` ներկայացնում ենք հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը»,- ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: 


Հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ` 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը:Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Նույն շարքից