Հայաստան Քաղաքական Բարի օր 

Ի՜նչ եք ասում, աղջիկ ջան. Ծառուկյանը նշեց, որ պարտավարություն չունի Քոչարյանի առջև

Ոչ զանգահարել եմ, ոչ էլ հանդիպել եմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մասին:

Հարցին, թե ինչու է խուսափում վերջինիս հետ հանդիպումից, Ծառուկյանը հարցրեց, թե ո՞վ է ասում, որ խուսափում է. Ինչի՞ց եք ենթադրում, որ խուսափում եմ: Չի եղել, չենք զանգել, կապ չկա:

Հարցին՝ մի՞թե ցանկություն չկա աշխատելու Քոչարյանի հետ, քանի որ ժամանակին ԲՀԿ-ին կապում էին Քոչարյանի հետ, Ծառուկյանն ասաց, որ կապ չունեն Քոչարյանի հետ՝ հավելելով, որ բոլոր ցանկացողները կարող են քաղաքականությամբ զբաղվել:

Դիտարիմանը, որ Քոչարյանը ժամանակին աջակցել է իր բիզնեսի բարգավաճմանը, Ծառուկյանն արձագանքեց. «Ի՜նչ եք ասում, աղջիկ ջան: Կարող ա ձեր բարեկամներին ա աջակցել: ինձ որևէ մեկը չի աջակցել, որևիցե մեկի առաջ պարտավորություն չունեմ, հերիք ա: Բոլոր այս խոսակցությունները, անկապ հարցեր տալը երկիրը տանում են վտանգի: Մենք այսօր տնտեսական հեղափոխություն պետք է անենք, ինչին ժողովուրդը սպասում է: Դրա փոխարեն արվում են այսպիսի անկապ ու անհիմն հայտարարություններ»:

ԲՀԿ-ի օրակարգում Քոչարյանի հետ համագործակցության հարց չկա:

Նույն շարքից