Այսօր՝ մայիսի 29-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյո՞ք վեթթինգի ենթարկվել, եթե դրա անհրաժեշտությունը լինի, հայտարարեց, որ ինքը պաշտոնյա չէ՝ հավելելով, որ բոլորն օրենքի առաջ հավասար են, ու նախ պետք է պատասխան տան երևացողները, պաշտոնյաները. «Այսօր Ծառուկյանն առավոտից իրիկուն ուզում է մի լավ բան անի, որ տնտեսական հեղափոխություն լինի: Անձնական շահի մասին հարց չկա: Այսօր մենք պետք է մտածենք մեր երկրում բան փոխելու մասին, դրա հնարավորությունը կա: Մենակ մարդը չի կարող որևէ բան անել»:
Ծառուկյանը կողմնակից է դատական համակարգում բարեփոխումներին, սակայն դա պետք է արվի օրենքների ու Սահմանադրության համապատասխան: