Չարող մարդը, միշտ արող մարդին նախանձելով, խոսում է: Տեսեք, թե քանի տարի են ստուգում Ծառուկյանին: Ում պետք է, չեն ստուգում, մի հատ աչքներդ բացեք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով այն հայտարարությունների մասին, թե ինքը հարկերը չի վճարում և հավելելով, որ իրեն կմորթեին, եթե հարկերը տված չլիներ:
Ծառուկյանը նշեց, որ որևիցե մեկը բարոյական իրավունք չունի հայտարարելու, թե ինքը հարկեր չի վճարում, իսկ ով նման բան է ասում, նախանձությունից է ասում. «Նայեք, ինչո՞ւ են միայն Ծառուկյանի օբյեկտները ստուգում»:
Պատգամավորը նշեց, որ լրագրողը պետք է պատասխանատվության ենթարկվի, իր խոսքերով, անհիմն հայտարարություն անելու համար, չնայած այն բանին, որ լրագրողն ընդամենը մեջբերել էր օդում կախված լուրերը:
ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ լրագրողների մեջ սիրո ու հանդուրժողականության վերաբերմունք չկա. «Տո ձեր մեջ ոչ մի բան էլ չի կարող լինել: Էտ դերասանական բաները պետք է ավարտվեն»: