Հայաստան Քաղաքական գլխավոր 

Պարզվում է՝ Իմ քայլը վեթթինգի նախագծի վրա աշխատել է ամիսներ. Մարուքյանն անակնկալի եկավ

Այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ նիստի ժամանակ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունը հայտարարեց, որ վեթթինգի մասին նախագիծը գրեթե պատրաստ է և շուտով այն կներկայացվի հանրությանը: Ապա Մակունցը դիմեց ընդդիմադիր խմբակցություններին՝ կոչ անելով ներկայացնել առաջարկություններ և հավելելով, որ նախագծի քննարկումը սկսվել է ամիսների առաջ:

Այս հայտարարությունն անակնկալ էր ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համար, ում խոսքերով, մինչ այդ խոսվել է անցումային արդարադատության մասին, բայց ոչ վեթթինգի: Մարուքյանը նշեց, որ իրենք խաբար չեն եղել քննարկումներից:

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ պետք էր խումբ ստեղծել ու միասին աշխատել, ոչ թե նախագիծը պատրաստել ու սպասել առաջարկությունների:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր հերթին նշեց, որ ընդդիմությունն արդեն խաբար եղավ տեղի ունեցածի մասին, հետևաբար հիմա կարող է անել իր առաջարկությունները:

Նույն շարքից