Քաղաքական Միջազգային 

Պուտինը չի հանդիպել Փաշինյանին. Փաշինյանը հրաժարվել է մասնակցել պաշտոնական ճաշին և վերադառնում է Հայաստան

Ղազախաստանի մայրաքաղաք Նոր Սուլթանում ավարտվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի Ղրղզստանի ղեկավարները։ Համաժողովի մասնակիցներին դիմավորել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։ Այս մասին հայտնում է irakanum.am-ը:

Նիստից հետո ԶԼՄ-ների առաջ կարճ հայտարարությամբ հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵՏՀ կոլեգաիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ուշագրավն այն է, որ հայտարարությունից հետո նախատեսված էր պաշտոնական ճաշ՝ ի պատիվ ԵԱՏՄ անդամ պետությունների պատվիրակությունների, սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկություն չի հայտնել մասնակցել պաշտոնական ճաշին։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հնարավոր երկկողմ հանդիպմանը, ապա այն եւս չի կայացել։

Նույն շարքից