Հայաստան 

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահին

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Նախագահ Սահակյանը շնորհավորել է Մարտին Սարգսյանին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: 

Հանդիպմանը, որին մասնակցել են ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են երկու հայկական պետությունների քույր կառույցների փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: 

Երկուստեք նշվել է համագործակցության խորացման համար բոլոր պայմանների առկայությունը և այս ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը:

Նույն շարքից