Խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի թեկնածուի հարցը, թեկնածուն, ում առաջադրել է ՀՀ նախագահը, Արթուր Վաղարշյանն է:
Վաղարշյանը, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին և խոսելով իր ընտրվելու շանսերի մասին, ասաց, որ ճանաչում է վերջինիս կնոջը, ով համալսարանում է աշխատում. «Կարող է նաև նրա միջոցով փորձեի Ձեզ բարեխոսել, սակայն դա չեմ արել: Անհատապես որևիցե մեկի հետ չեմ աշխատել, իսկ շանսերը գնահատում եմ 50-50»:
ՍԴ թեկնածուն նշեց, որ իր համար ինքնանպատակ չէ ՍԴ անդամ դառնալ, ունի համալսարանում աշխատանք, հարգանք. «Կարծում եմ, որ աշխարհի վերջը չի լինի, եթե չընտրվեմ: Բայց չեմ կարող ասել, թե ինչ ապրումներ կունենամ, եթե չընտրվեմ»:
