Հասարակություն Բարի օր 

Մխիթարյանն իր համար թող փամփերս գնի. ՄՅ-ի նախկին ֆուտբոլիստը վիրավորել է Հենրիխին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը Rusfootball.info-ի հետ զրույցում անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելուն՝ վիրավորելով հայ ֆուտբոլիստին:

Ռուս ֆուտբոլիստը նշել է, թե չի հասկանում որոշումը, չի հասկանում, թե ինչից է վախենում Մխիթարյանը, ինչու չի մեկնել Ադրբեջան՝ հավելելով, որ դա ֆուտբոլ է և քաղաքականության հետ կապ չունի:

«Ֆուտբոլը ֆուտբոլ է, քաղաքականությունը՝ քաղաքականություն: Ինչի՞ց ես վախենում, գնա ու խաղա: Անկախ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից, դու պետք է գնաս ու խաղաս: Ի վերջո որևէ մեկը քեզ մատով չի դիպչելու: Հնարավոր է, որ սուլեն, բայց Մարադոնային էլ էին սուլում, իսկ նա ողջ է: Իսկ եթե Մխիթարյանը վախենում է, թող իր համար փամփերս գնի»,-ասել է ռուս ֆուտբոլիստը:

Նույն շարքից