Հայաստան Քաղաքական 

Իրավիճակին չեմ տիրապետում. Լիլիթ Մակունցը՝ Տիգրան Ավինյանին՝ Աղվան Հովսեփյանի ուղեկցելու մասին

Այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խոսելով մայիսի 28-ին Ապարանում կայացած միջացառման, մասնավորապես այն մասին, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին այնտեղ ուղեկցել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ասաց, որ իրավիճակին չի տիրապետում, չգիտի, թե ինչ հանգամանքում ինչ է տեղի ունեցել: Նա ասաց, որ ավելի հստակ պարզաբանում ստանալու համար առաջարկում է դիմել փոխվարչապետի գրասենյակ, ինչպես նաև Արագածոտնի մարզպետարան:

Մակունցն այս հարցով չի դիմել իր նշած կառույցներին, քանի որ զբաղված է եղել այլ գործերով:

Ինչ վերաբերում է մայիսի 28-ի միջոցառումներին Արցախի պաշտոնյաների չմասնակցելուն, Մակունցն ասաց, որ պետական արարողակարգը պետք է պարզաբանում ներկայացնի:

Նույն շարքից