ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցով գտնվում է Ղազախստանում, չի մասնակցում այսօրվա ԱԺ նիստին, հետևաբար նաև կառավարության հետ հարցուպատասխանին:
Այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը երկրում չէ, հետևաբար նիստին չմասնակցելը օրենքի խախտում չէ: Նա նաև խորհուրդ տվեց լրագրողներին օրենքը կարդալ:
Երբ լրագրողները Միրզոյանին հիշեցրեցին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի վերաբերյալ, որ վարչապետը պարտավոր է մասնակցել պատգամավորների հետ հարցուպատասխանին, աշխարհի որ կետում է լինի, ԱԺ նախագահն ասաց, որ դա օրենքի շատ աբսուրդային մեկնաբանություն է. «Ես չեմ հիշում կոնկրետ դրվագն ու կոնտեքստը: Եթե մարդ երկրում չէ կամ արձակուրդում է, ինչպե՞ս կարող է մասնակցել նիստին»: