Հայաստան Քաղաքական 

...Լավ՝ իսկապե՞ս քաղաքականապես այդքան անմեղսունակ եք. Նախկին պատգամավոր

..Իսկապե՞ս այդքան անմեղսունակ եք...

Արձանագրենք՝

- Մեր նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանի իշխանություններն Արցախի իշխանության ներկայացուցիչներին չեն հրավիրում Մայիսի 28-ի տոնակատարություններին...

- Ն.Փաշինյանն Արցախում դավադիր պատերազմ հրահրողների և որոշ շրջաններ թշնամուն հանձնողների մասին՝ հեռուն գնացող և վտանգավոր միտում ունեցող սադրիչ հայտարարություններ է անում...

- ,,Կոմերսանտին,, Է.Մահմեդյարովը հարցազրույց է տալիս՝ Ն.Փաշինյանից դրական ակնկալիքների և նախկինների նկատմամբ ակնհայտ ժխտողական վերաբերմունքի մասին ...

- Հեղափոխականը հրապարակավ Արցախի նախագահի գլուխը ցխելու պատրաստակամություն է հայտնում...

-Սահմաններում հակառակորդի կողմից անընդմեջ զորավարժություններ են անցկացվում...

- Ն.Փաշինյանն՝ Արցախում և Հայաստանում բացահայտ պառակտողական քաղաքականություն է իրականացնում, ինչի դեմ հասարակությունը և քաղաքական ուժերը այս տարիների ընթացքում միշտ պայքարել են...

- Ն.Փաշինյանը հակասահմանադրական քայլերով սեփականաշնորհում է դատաիրավական ոլորտը, ինչին անդրադառնում են ԵԽԽՎ-ն և Վենետիկի հանձնածողովը՝ իրենց զգուշացնող նամակներով... Եվ... և ... և...

...Իսկ հարևանը չի թաքցնում ՝ անթաքույց պատրաստվում է պատերազմի...

...Լավ՝ իսկապե՞ս քաղաքականապես այդքան անմեղսունակ եք ... Չե՞ք տեսնում ձեր քայլերի վտանգավորությունն ու հետևանքների անկանխատեսելիությունը...

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան

Նույն շարքից