Հայաստան 

ԼՂՀ-ն Ադրբեջանին կոչ է անում ընդունել հայկական կողմի և ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկությունները հրադարարի ամրապնդման մասին

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի գրառմանը, թվիթերի իր միկրոբլոգում կոչ է արել Ադրբեջանին ընդունել Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ:  ԼՂՀ ԱԳ նախարարությունը նշում է. «Ադրբեջանի համար հրադարադարը հարգելու լավագույն ճանապարհը ԼՂՀ-ի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունն ընդունելն է»:


Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը օգոստոսի 1-ին Twitter-ում գրառում էր կատարել՝ անհանգստություն հայտնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախացման առիթով:

 

Ավելի վաղ, հրադադարի 20-ամյակի կապակցությամբ տարածած հաղորդագրությամբ ԼՂՀ ԱԳՆ-ն հիշեցչել էր միջնորդի՝ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն աջակցելուն ուղղված նախկինում առաջ քաշած առաջարկությունների մասին: 2001 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագանների միջնորդությամբ, ադրբեջանական կողմին է փոխանցել վստահության ամրապնդման միջոցառումների փաթեթը, որը ներառում է հակամարտող կողմերի համագործակցություն բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական անվտանգության ոլորտում: Առաջարկվել էր կողմերի բարձրագույն ղեկավարության կողմից հրադադարի գործող ռեժիմի պահպանմանը հավատարիմ մնալու, հակամարտությունը ԵԱՀԿ հովանու ներքո բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հաստատում, ինչպես նաեւ կողմերի եւ  /կամ նրանց օպերատիվ շտաբերի միջեւ ուղիղ գծերի սահմանում, այդ թվում՝ տեղային մակարդակում/:

 

Ավելին, 2012 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջարկել է որպես առաջին քայլ կրոնական տոների ընթացքում (ինչպիսինն է Զատիկը և Նովրուզը) շփման գծից հետ քաշել դիպուկահարներին և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից։ 

 

Դժբախտաբար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախաձեռնություններից ոչ մեկը, չնայած դրանց նկատմամբ միջնորդների աջակցությանը և միջազգային հանրության կոչերին, չի ընդունվել ադրբեջանական կողմից: 

Նույն շարքից