Հայաստան Քաղաքական 

Լյովա Մնացականյանին համոզում են առաջադրել իր թեկնածությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի նախկին և ներկա զինվորականությունը, որը մինչև վերջերս ԱՀ նախագահի պաշտոնում ուզում էր տեսնել Վիտալի Բալասանյանին, մտքափոխվել է:

Զինվորական վերնախավը փորձում է ԱՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ԱՀ ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնող Լյովա Մնացականյանին համոզել առաջադրել իր թեկնածությունը, քանի որ զինվորական վերնախավի որոշ ներկայացուցիչներ անձնական խնդիրներ ունեն Բալասանյանի հետ:

Մնացականյանը համառորեն հրաժարվում է: Եվ եթե այսպես շարունակվի, ապա կառաջադրվի Բալասանյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից