Հայաստան 

Տավուշում կայացել է գյուղատնտեսական համատարած հաշվառման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստ

analitik.am

Տավուշի մարզպետարանում օգոստոսի 1-ին տեղի է ունեցել գյուղատնտեսական համատարած հաշվառման և անցկացման Տավուշի մարզային հանձնաժողովի նիստը, որը վարել է մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բացման իր խոսքում Լևոն Սարգսյանը նշել է, որ համապետական այս միջոցառումը, որպես գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող է, առանձնակի կարևոր է մարզի համար:


Օրակարգի հարցերով զեկուցել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Առաջին հարցով զեկուցողը մանրամասն ներկայացրել է գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակներն ու կարևորությունը: Նշվել է, որ այն վիճակագրական գործառույթ է, զանգվածային միջոցառում, որի նպատակը տվյալների հավաքագրումն է գյուղատնտեսության ներուժի վերաբերյալ: Այնուհետև նեկայացվել են գործընթացի իրականացման մեթոդները և նախապատրաստման ու անցկացման աշխատանքներն ըստ փուլերի, այն է՝ նախապատրաստական աշխատանքներ, հաշվառման անցկացում, փաստաթղթերի ընդունում-հանձնում և հավաքագրված տեղեկատվության մշակում:

 

Հաջորդ հարցը մարզային հանձնաժողովի և համայնքապետերի կողմից ցուցաբերվելիք օժանդակությանն էր վերաբերում: Ներկայացվել է գյուղատնտեսական համատարած հաշվառման ժամանակավոր անձնակազմը Տավուշի մարզում:

 

Քննարկվել են գյուղապետարանների, դպրոցների, մանկապարտեզների կամ այլ հանրային բնույթի շենքերում տարածքների ժամանակավոր՝ մինչև 3 (հրահանգչական տեղամասերի համար) և 4 (հաշվառման տեղամասերի համար) ամիս տևողությամբ տրամադրման մասին հարցեր: Զեկուցողը համայնքի ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հաշվարարների ճիշտ ընտրության վրա:

 

Օրակարգի վերջին հարցը վերաբերել է մարզի համայնքների  տնտեսության հասցեական կարգավորմանը:

Նույն շարքից