Հասարակություն Բարի օր 

Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու պատճառը ադրբեջանական հայատյացությունն է...

Ադրբեջանական կողմը որքան էլ արդարանա ու «անվտանգության երաշխիքներ» տա Հենրիխ Մխիթարյանին, միևնույն է՝ ակնհայտ է, որ այդ երկրում առկա հայատյացության բարձր մակարդակը ստիպեց Մխիթարյանին հրաժարվել Բաքու մեկնելուց:

Խնդրեմ, կից ներկայացնում եմ մեկ օրինակ հենց Մխիթարյանի մասին: Դեռ 2013 թվականին ադրբեջանական vesti.az լրատվամիջոցը նյութ էր հրապարակել, որի մեջ կար հետևյալ հատվածը.

«Մենք չենք ասում, թե Մխիթարյանն ու Մովսիսյանը անտաղանդ խաղացողներ են: Ճիշտ հակառակը, ոչ ոք չի կարող վիճարկել նրանց տաղանդը նույնիսկ այն դեպքում, երբ նրանք ունեն մեկ բացասական կողմ՝ նրանց բախտը չի բերել հայ ծնվելու հարցում...»

Եվ սա գրել է կարծիք ձևավորող լրատվամիջոցի հեղինակներից մեկը:

Այս օրինակը զետեղվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2018թ. հրապարակված հատուկ զեկույցում՝

Ադրբեջանում հայատյացության քաղաքականության վերաբերյալ:

Հ.Գ. միայն վերջերս է լրատվամիջոցը հեռացրել այդ նյութը՝ հավանաբար Մխիթարյանի շուրջ բարձրացված սկանդալի պատճառով: Փաստորեն, փորձել են մաքրել իրենց հայատյաց հետքերը, բայց չի ստացվել...

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

ՄԻՊ հատուկ զեկույցը հայատյացության վերաբերյալ՝ այստեղ

Նույն շարքից