Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատվավոր սենատորի կոչում է ստացել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նման որոշում կայացրել են Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի պատգամավորները:
Նշենք, որ Սենատի նախագահը Նազարբաևի դուստրն է՝ Դարիգա Նազարբաևան:
Ավելի վաղ Ղազախստանի առաջին նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով ստացել էր Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի կոչում: