ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթին: Խոսքը վերաբերում է մեծ փոփոխություններին, որոնք կառավարությունը նախաձեռնել էր: Քանի որ այս քառօրյան բավականին հագեցած է, իսկ Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեման պետք է երկար քննարկվի, որոշվել է այն չներառել այս քառօրյայում և հունիսի առաջին տասնօրյակին, ամենայն հավանականությամբ, արտահերթ նիստով առաջին ընթերցմամբ այդ հարցը կմտնի լիագումար նիստերի օրակարգ: Այս մասին խոհրդարանում հայտարարեց Իմ քայլի պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Պատգամավորը նշեց, որ տնտեսվարողները կարող են հանգիստ լինել, օրինագիծը սահմանված ժամկետներում ընդունվելու է: