«168.am»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, մայիսի 19-ին՝ ժամը 18։33-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումը կատարեց. «Վաղը ժամը 12:00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»։
Քիչ անց՝ 19։36-ին, նա հայտարարեց՝ «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12:00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»։
Իսկ ահա նույն օրը երեկոյան, ինչպես փոխանցում են 168.am-ի աղբյուրները, Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու Հայաստանում Եվրամիության հանձնակատար Պյոտր Սվիտալսկին մասնավոր հանդիպում են ունենում Հյուսիսային պողոտայի «Լա Պիացցա» սրճարանում, ընդ որում՝ սրճարանի ոչ թե բացօթյա, այլ փակ հատվածում։
Ի՞նչ կարող էին քննարկել վարչապետի մամլո խոսնակն ու մեր երկրում Եվրամիության գլխավոր պաշտոնյան, միայն իրենք կիմանան։ Մենք, թերևս, կարող են ենթադրել, որ քննարկում էին հաջորդ օրվա օպերացիայի դետալների ու Սվիտալսկու արձագանքի թեման»։
Ավելին՝ 168.am