Հասարակություն 

Հարսանցուն ստիպել է փեսացուին հարսանեկան արարողությանը չհրավիրել համասեռամոլ որդուն

Reddit-ի օգտատերերից մեկը խորհուրդ ստանալու համար դիմել է մյուս օգտատերերին՝ ցանկանալով իմանալ՝ արդյո՞ք պետք է չեղյալ համարել հարսանեկան արարողությունը, եթե հարսնացուն պահանջում է, որ միջոցառմանը համասեռամոլներ ներկա չլինեն:

Բանն այն է, որ փեսացուի որդին համասեռամոլ է, ում հետ հայրը որոշել է նորմալ հարաբերություններ ունենալ՝ ըմբռնելով որդու կողմնորոշումը: Իսկ ահա հարսնացուն, ով պահպանողական հայացքներ ունեցող ընտանիքից է, չի պատրաստվում համակերպվել դրա հետ:

Հրապարակում անողը նաև հայտնել է, որ հարսնացուն մինչ այդ խնդիրներ չի ունեցել որդու հետ և միայն հարսանիքից առաջ է հայտարարել է, որ չի ցանկանում վերջինիս տեսնել ու չի ցանկանում, որ իր ծնողներն իմանան ընտանիքում համասեռամոլի մասին:

Արձագանքողների հիմնական մասը կոչ են արել այդ տղամարդուն ևս մեկ անգամ մտածել՝ արժե արդյո՞ք ամուսնանալ մի կնոջ հետ, ով նման ծայրահեղական հայացքներ ունի:

Նույն շարքից