Քաղաքական 

Զգույշ եղեք. Փաշինյանը կատակելով կրկին հիշեցրեց Սիսի երեխաների մասին

Այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացավ տեղեկություններ ստանալ ճանապարհաշինարարության ծավալների, որակի, երաշխիքների մասին:

Կառավարությունից զեկուցեցին, որ պատրաստվում են մրցույթ հայտարարել ևս 32 կմ ճանապարհի համար: 100 կմ ճանապարհահատված այս պահին գտնվում է շինարարության փուլում, ևս 90,7-ը գտնվում են մրցույթի տարբեր փուլերում, այդ թվում երկուշաբթի հայտարարվել է դեպի Սիս տանող ճանապարհի հիմնանորոգման մրցույթը, բացումը կլինի հունիսի 12-ին:

Նշենք, որ խոսքն այն ճանապարհի մասին է, որի վերաբերյալ երեխաները շաբաթներ առաջ հայտարարել էին, թե Փաշինյանը խոստացել է սարքել, բայց գլխառադ է արել:

Վարչապետը հստակեցրեց, որ հունիսին տեղի է ունենալու մրցույթի բացումը, ոչ թե ճանապարհի. «Զգույշ եղեք, թե չէ երեխեքն ասելու են՝ էլի խաբեցին: Ձևակերպումները պետք է ճշգրիտ լինեն»,-կատակեց Փաշինյանը:

Շինարարական աշխատանքները կմեկնարկեն մրցույթից հետո:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց որակի մասին, որը պետք է ապահովվի:

Նույն շարքից