Հասարակություն 

Ավելորդ համեստություն անել պետք չէ. Փաշինյանը հորդորեց ուշադրություն դարձնել արված աշխատանքների լուսաբանմանը

Այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստի ժամանակ ընդունվեց նախագիծ, որով սոցիալական փաթեթի մեջ են ներառվելու նաև Երևանի Շտապօգնություն ՓԲԸ-ի ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողները: Խոսքը 560 աշխատակցի մասին է: Որոշումը վերաբերում է նաև մարզերի 50 տոկոս և ավելի պետության բաժնեմաս ունեցող արյան փոխներարկման կայանների աշխատակիցներին՝ 50 հոգի: Նոր շահառուների համար կպահանջվի 18 միլիոն դրամ, որը նախատեսված է պետական բյուջեով: Առողջապահության նախարարը նշեց, որ այսպիսով վերացվում է անարդարությունը, քանի որ վերոնշյալ բուժաշխատողները դուրս էին մնացել համակարգից: Սրանով սխալն ուղղվում է:

Վարչապետ Փաշինյանի խոսքերով, արվում են հստակ փոփոխություններ, որոնք մարդկանց կյանքի վրա կոնկրետ ազդեցություն են ունենալու: Նա նշեց, որ պետք չէ զլանալ ու այս կարգի փոփոխությունները պետք է ներկայացնել հանրությանը, որովհետև հայտնի շրջանակների կողմից բարձրացող աղմուկին զուգահեռ այսպիսի փոփոխություններ են արվում ու արվելու են:

Փաշինյանը նշեց, որ պետք է լուսաբանմանն ուշադրություն դարձնել, ավելորդ համեստություն պետք չէ անել: Խոսքը չի վերաբերում պարծենալուն, ուղղակի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն:

Նույն շարքից