Ես սկզբունքային եմ համարում արձանների ու հուշարձանների վերականգնումը: Կարծում եմ, որ ՀՀ-ում պետք է լինեն և վերականգնվեն այն կարևոր սիմվոլները, որոնք խորհրդանշում են ստեղծարար կյանքը: Այսօր՝ մայիսի 30-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հատուկ խոսեց Չարենցավան գնացող ճանապարհին գտնվող հայտնի արձանի մասին՝ հայտարարելով, որ այդ կմախքը Հայաստանի խնդիրների սիմվոլն է:
Վարչապետը կարևորեց արձանների ու հուշարձանների վերականգնումը՝ նշելով, որ պետք է մտածել այդ արձանների համար պահակակետեր ստեղծելու մասին:
Փաշինյանը հայտարարեց, որ վերոնշյալ արձանը մեկ անգամ վերականգնվել է ու շատ արագ թալանվել:
