Այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի՝ պաշտոնից ազատվելու մասին, նշեց, որ վերջինս ԱԱԾ-ում ծառայել է ավելի քան 35 տարի: Նա զեկուցագրով դիմել է իրեն երկարամյա ծառայությունից ազատելու խնդրանքով, ինչը բավարարվել է:
Թե ով կփոխարինի Հարությունյանին, Վանեցյանը չասաց:
Նշենք, որ Արզուման Հարությունյանը ԲԴԽ նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանի եղբայրն է, ով պաշտոնից հեռացավ եղբոր հեռանալուց հետո: