Ծառայողական քննություն է ընթանում, երբ ավարտվի, բոլոր հարցերի պատասխանը կստանաք: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով ծառայությունում ոչնչացված նյութերի մասին:
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի համակիրների մեքենայի վրա հարձակմանը, ինչի համար վերջիններս դիմել են ԱԱԾ-ին, Վանեցյանը նշեց, որ ԱԱԾ-ն գործով զբաղվում է, այն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է, որևէ դավադրություն փնտրել պետք չէ: Խոսքը վերաբերում է երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճին:
Վանեցյանը հայտնեց, որ շուտով հաղորդագրություն կլինի ԱԱԾ-ի և ոստիկանության համատեղ աշխատանքի մասին և մանրամասները հայտնի կդառնան: