Հունիսի 1-ից զինվորականների աշխատավարձը բարձրանալու է: Այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստի ժամանակ հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պարզվեց, որ վարչապետ Փաշինյանը սխալ է հիշում: Նա հիշում էր, որ աշխատավարձերը բարձրանալու են հուլիսի մեկից, սակայն Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ հունիսի 1-ից են բարձրանալու:
Որոշումները կայացված են, հուլիսին զինվորականները կստանան հունիսի բարձրացված աշխատավարձը, թյուրիմացություններ, խափանումներ չեն լինելու: