Այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, խոսելով Ղազախստանում Փաշինյան-Պուտին չկայացած հանդիպման մասին, հայտարարեց, որ չգիտի՝ հանդիպումը պլանավորված էր, թե՝ ոչ, վարչապետը կգա ու այդ հարցին կպատասխանի:
Իգիթյանի խոսքերով, հարցն այդքան էլ հրատապ ու կարևոր չէ, վարչապետը կգա ու կպատասխանի:
Ինչ վերաբերում է տեսակետին, թե հնարավոր է որ վարչապետը ԵԱՏՄ-ում ընդունված չէ, Իգիթյանը նշեց. «Ես չեմ կարծում թե վարչապետն ընդունված է»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի խոսքերով, նախկինում ընդունված չի եղել հարցերը բարձրացնել կազմակերպության մեջ, առանձին-առանձին փորձել են լուծել Պուտինի հետ, սակայն հիմա այդպես չէ, հարցերը բարձրացվում են կազմակերպության ներսում: Որպես օրինակ կարելի է նշել էներգակիրների հարցը: Իգիթյանը վստահ է, որ այս փոփոխությունը, պրակտիկան հենց Հայաստանից է սկսվել: Այդ փոփոխությունով պայմանավորված էլ հարցերը չեն բարձրացվում երկկողմ ֆորմատով: