Հասարակություն 

Երևանում ցայտաղբյուրները սենսորային կլինեն, որպեսզի թռչուններն էլ կարողանան ջուր խմել

Խորհրդարանը քննարկում է ՀԾԿՀ թեկնածուների հարցը: Քննարկման ժամանակ, դիմելով թեկնածուներից Կամո Սարգսյանին, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատրյանը ցանկացավ իմանալ, թե ինչ է արվելու ցայտաղբյուրների մասով: Պատգամավորի խոսքերով, հասկանալի է, որ ցայտաղբյուրները Երևանի այցեքարտն է, բայց պետք է հաշվի առնել, որ բնակարաններ կան, որոնք շուրջօրյա ջրամատակարարում չունեն, իսկ հարևանությամբ ջուր է հորդում ցայտաղբյուրից:

Սարգսյանը նշեց, որ հարցը մի քանի անգամ քննարկվել է, նույնիսկ կառավարության մակարդակով:   Առաջարկվել է որպեսզի ցայտաղբյուրների վրա փականներ լինեն՝ սենսորային կամ մեխանիկական: Նրա խոսքերով, սենսորային փականները մի քիչ ավելի մարդասիրական են, քանի որ ցայտաղբյուրներից օգտվում են նաև թռչունները, կենդանիները և այլն: Այս առումով Վեոլիա ջուրը հանձնառություն է ստանձնել գոնե Երևանում փականային ռեժիմ գործի դնելու մասով: Ժամկետների վերաբերյալ հստակություն չկա:

Նույն շարքից