Հայաստան 

Հակառակորդը կրակում է նաև Ճամբարակի ուղղությամբ, բայց ոչ ինտենսիվ ու մեծածավալ. քաղաքապետ

analitik.am

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ մի քանի օր շարունակ գիշեր ու ցերեկ հակառակորդը կրակում է Ճամբարակի ուղղությամբ, բայց ոչ ինտենսիվ ու մեծածավալ:

«Ավելի շատ կրակում են Վերին Ճամբարակ թաղամասի ուղղությամբ, քանի որ այն ավելի շատ է սահմանի մոտ գտնվում»,-ասաց Յուրիկ Ավալյանը՝ նշելով, որ համեմատական կարգով կրակոցներն այդքան շատ չեն, որքան Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում է:

«Տուժածներ և վնասներ չկան»,-տեղեկացրեց քաղաքապետը:

Նույն շարքից