Հասարակություն 

«Տղամարդավարի». ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին կընտրեն բաց քվեարկությամբ

Արդեն հայտնել ենք այն մասին, որ այսօր ԵՊՀ խորհուրդը սեփական դիմումի համար ժամկետից շուտ դադարեցրեց ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները:

Դրանից հետո խորհրդի անդամ Արթուր Վաղարշյանը, ով մայիսի 29-ին խորհրդարանում չընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ, առաջարկեց քվեարկությունը փակ կազմակերպել: Կարծիքներ հնչեցին, որ այդ կերպ քվեարկողներն ավելի անկաշկանդ կլինեն:

Հակառակ կարծիք ունեցողները նշեցին, որ պետք է բաց քվեարկություն լինի, պետք է տղամարդավորի ընտրել:

Քվեարկության արդյունքում որոշվեց, որ ռեկտորի պաշտոնակատարի քվեարկությունը լինելու է բաց:

Նույն շարքից