ԵՊՀ խորհուրդն արդեն հասցրել է սեփական դիմումի հիման վրա պաշտոնանկ անել ռեկտոր Արամ Սիմոնյանին: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի քվեարկությունը լինելու է բաց:
Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա խորհրդի անդամներն առաջարկեցին Գեղամ Գևորգյանի և Վահե Հովհաննիսյանի թեկնածությունները:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Գեղամ Գևորգյանը ԿԳ նախարարության թեկնածուն է, և նախարարությունն իր բոլոր լծակներով փորձում է ռեկտորի ժ/պ նշանակել ԵՊՀ նախկին պրոռեկտորին: Ըստ տեղեկությունների, Գևորգյանի լոբբինգով զբաղվում է Իմ քայլի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Վահե Հովհաննիսյանի անունը սկսեց շրջանառվել երեկ: