Քաղաքական Միջազգային 

Պուտինն ասել է, թե ով է լինելու աշխարհի տիրակալը

Նա, ով կարողանա ստեղծել մենաշնորհ արհեստական ինտելեկտի ոլորտում, կդառնա աշխարհի տիրակալը: Այս մասին տեխնոլոգիաների զարգացման հարցով խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի խոսքերով, արհեստական ինտելեկտի  տեխնոլոգիան թույլ է տալիս արագ որոշումներ կայացնել, բարձրացնել արդյունավետության կառավարման մակարդակը: Նախագահ Պուտինը կոչ է արել մեծացնել ֆինանսավորումը գիտական հետազոտությունների ոլորտում:

Հավելենք, որ ՌԴ նախագահը ոչ մեկ անգամ է իր հետաքրքրվածությունը հայտնել արհեստական ինտելեկտով:

Նույն շարքից