Հասարակություն գլխավոր 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին փոխարինողի անունը հայտնի է

Քիչ առաջ ԵՊՀ խորհուրդը համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրեց Գեղամ Գևորգյանին:

Մյուս թեկնածուն Վահե Հովհաննիսյանն էր:

Նշենք, որ իրենց ելույթներում Գևորգյանի թեկնածությանը կողմ արտահայտվեցին Իմ քայլի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյան, ով, մամուլի պնդմամբ զբաղված է Գևորգյանի լոբբինգով, ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանը և Կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

Ինչ վերաբերում է Վահե Հովհաննիսյանին, ապա նրա թեկնածությանը կողմ արտահայտվեց Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը, ՍԴ անդամ չընտրված Արթուր Վաղարշյան, նաև նրանք, ովքեր կողմ են երիտասարդ ղեկավար ունենալուն:

Նույն շարքից