Այսօր՝ մայիսի 30-ին, ԵՊՀ խորհուրդը համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը, ով համալսարանի նախկին պրոռեկտորն է ու դիմել է դատարան իրեն աշխատանքից ազատելու համար:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են իրեն աշխատանքից հեռացրել, Գևորգյան նշեց, որ իրեն մեղադրել են իշխանությունների հետ համագործակցության մեջ, որ գաղտնի է հանդիպել է Արայիկ Հարությունյանի, Նիկոլ Փաշինայի հետ, սակայն նման բան չկա: Նա պնդեց, որ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել է աշխատանքից ազատվելուց 10 օր հետո: Հանդիպման նպատակը բարի է եղել:
Գևորգյանը նաև չհերքեց, որ բաժնեմաս ունի Evocabank-ում՝ հավաստիացնելով, որ դա իրեն չի խանգարելու:
Նշենք, որ Գևորգյանի թեկնածությանն աջակցեցին Իմ քայլի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը: Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Գևորգյանը համարվում է ԿԳՆ-ի թեկնածուն ու նախարարությունն ամեն ինչ անում է նրա հաղթանակի համար: