Քաղաքական 

Արարատ Միրզոյանը նորմա՞լ է վերաբերվում նրան, որ Տիգրան Ավինյանն Աղվան Հովսեփյանի հետ մասնակցել է տոնական միջոցառումներին

ՀՀ նախագահն իրավունք ունի առաջադրելու Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու, իսկ ԱԺ-ն իրավունք ունի ընտրելու կամ չընտրելու այդ թեկնածուին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի վերջու ինչպես է ընտրվելու ՍԴ անդամը՝ հաշվի առնելով այն, որ արդեն որերորդ թեկնածուին նախագահն առաջադրում է, ԱԺ-ն տապալում:

Միրզոյանի խոսքերով, հարցը կլուծվի այն ժամանակ, երբ նախագահի ու ԱԺ-ի տեսակետները համընկնեն իրար հետ: Նա վստահեցրեց, որ սա դեմարշ չէ նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ:

Ինչ վերաբերում է նրան, որ մայիսի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տոնական միջոցառումներին մասնակցել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ և հարցին, թե խմբակցությունում քննարկել են արդյո՞ք այդ հարցը, Միրզոյանը նշեց, որ ինքը նման քննարկման չի մասնակցել. «Իսկ փոխվարչապետը պարտավոր է հարգալից լինել բոլոր քաղաքացիների նկատմամբ: Կարծում եմ, որ այդ քաղաքի հետ կապված մարդիկ իրավունք ունեն տոնել այնտեղ միջոցառումը: Կարելի է մտածել՝ բայց ինչու... բայց դրանք մանր դետալներ են»:

Արարատ Միրզոյանը չգիտի, թե ինչու Արցախից պաշտոնյաներ չկային Մայիսի 28-ին տոնական միջոցառումներին:

Նույն շարքից